Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
12.01.2018 | 02:22

...թե այս Ամանորին Սերժ Սարգսյանն արգելել է Ազգային ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին կամուֆլյաժներով կամ առանց դրանց դիրքեր բարձրանալ, այն դիտարկելով որպես անձնական գովազդ, «հերոսության» խորհրդանիշ:

Այս մոտեցումն ամրագրվել էր դեռևս «չաղ-ուրախ-բախտավոր-շուբավոր» ՀՀԿ կանանց` դիրքեր այցի ժամանակ, որը հանրությունը շատ վատ էր ընկալել: Ասում են, սակայն, նման մոտեցման համար մեկ այլ լուրջ պատճառ էլ կա. ազերիները ոչխարորեն կատաղում են, երբ հայոց բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են դիրքեր:

Դիտվել է՝ 9697

Մեկնաբանություններ